Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի Գլխավոր քարտուղարը բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը

Փետրվար 01,2021 20:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10֊ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։

Հիշեցնեմ, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավարը՝ ԵԽԽՎ-ի լիագումար նիստի ժամանակ իր ունեցած ելույթով և դրան հաջորդող թվիթերյան գրառմամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: