Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Թուրքիայից 260,8 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է ներկրել 2020թ․-ին. Ռազմինֆո

Փետրվար 09,2021 16:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Ռազմինֆո. 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 260,8 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանք։ Դա 194%-ով գերազանցում է 2019 թ․ ցուցանիշը՝ 88,7 մլրդ դոլար։

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում հրապարկված զեկույցից, ըստ որի՝ անցյալ տարի թուրքական պաշտպանական և ավիացիոն արտադրանքի ներկրմամբ առաջատարն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն է՝ 784,2 մլրդ դոլար ցուցանիշով, ինչը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4%-ով։

Նշենք, որ ամենայն հավանականությամբ, Ադրբեջան արտահանված պաշտպանական և ավիացիոն արտադրանքի մեջ են մտնում սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում օգտագործված թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև Kargu տեսակի մահապարտ ԱԹՍ-ները։

Սոնա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: