Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դարբինյան. «Համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջև այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով»

Մարտ 01,2021 21:45
Armen da

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառման հայերեն տարբերակը․

«Հարգելի ընկերներ և չկամեցողներ՝ իմ և Հայ-Ռուսական համալսարանի։

Բավական մեծ աղմուկ բարձրացրեց այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից չեղարկվել է 2015թ․ մայիսի 14-ի Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը:

Ընդհանուր առմամբ՝ պրոֆիլային նախարարությունը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ և չստեղծեր խառնաշփոթ իրավիճակ համալսարանի շուրջ՝ այդպիսով նպաստելով տարատեսակ թյուր մեկնաբանությունների առաջացմանը:

Ստիպված ենք ամեն ինչ անել նրանց փոխարեն:

Այսպիսով՝

1) Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ:

2) Համալսարանը հիմնադրվել է 1997թ․ օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով և գործում է 2003թ․ ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրի համապատասխան:

3) Հայկական կողմի վավերացված 2015թ․ մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջև այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով:

Իրականում սա է ամբողջը: Այնպես որ անհոգ եղեք և պատրաստվեք նոր ճեղքումների»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031