Լրահոս
Օրվա լրահոսը

«Պնդում եմ՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է»․ Մովսես Հակոբյան. «Իրավունք»

Մարտ 02,2021 11:34

«Մինչ ողջ երկիրը, ելնելով Նիկոլի հայտնի սկանդալային հայ­տարարությունից, քննարկում էր «Իսկանդերի» պայթել-չպայթելու հարցը, ՌԴ ՊՆ-ն հանդես եկավ հայտարա­րությամբ, որ այդ զինա­տեսակն առհասարակ չի կրակել:

Բայց չէ՞ որ Նիկոլի ակ­նարկից զատ նաև ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հստակ հայտարարել է. ««Իսկանդեր» պատերազմի ըն­թացքում կիրառվել է, բայց որտե՛ղ՝ չեմ նշի»:

Այսպիսով, ՌԴ ՊՆ-ի հայտարա­րությունից հետո Մ․ Հակոբյանը մնո՞ւմ է այն մտքին, որ «Իսկանդե­րը» արձակվել է: Հարցի շուրջ հստակ պատասխան ստանալու ակնկալիքով «Իրավունքը» դիմեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին, ով կրկին պնդեց ավելի վաղ ասվածը.

– Պարո՛ն Հակոբյան, ամեն դեպ­քում, փաստացի, ՌԴ ՊՆ-ն հերքեց ինչպես Ձեր, այնպես Էլ Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» գործարկման մասին:

– Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ին­ֆորմացիա հրապարակի:

– Դե դրա համար էլ հարցնում ենք։

– Ես էլ պատասխանում եմ և պնդում՝ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ին­չու, ապա դա իմ խնդիրը չի:

Նյութն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031