Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսելով հետպատերազմյան շրջանում տնտեսությունը վերականգնելու քայլերից, ԱՀ պետական նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նոր ղեկավարը կանի առավելագույնը

Մարտ 03,2021 17:31 Share

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 3-ին այցելել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ու աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Թովմասյանին:

Խոսելով առկա մարտահրավերների, և հատկապես հետպատերազմյան շրջանում տնտեսությունը վերականգնելու հետևողական քայլերից, պետական նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նոր ղեկավարը կանի առավելագույնը՝ ռազմավարական բնագավառներում պետական քաղաքականության լիարժեք իրականացման հարցում:

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է Արմեն Թովմասյանին և մաղթել արգասաբեր աշխատանք:

Արմեն Թովմասյանը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալն էր: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, ապա  արտադրական ենթակառուցվածքների նախարարության և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմերում:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031