Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պատրաստակամ ենք ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը. «Միացյալ Հայաստան» կուսակցություն

Մարտ 08,2021 23:55

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայոց պետականությունը ներկայումս կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Վտանգված են Հայաստանի սահմանները՝ Արցախը, Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Տավուշը։ Այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու  պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային և տնտեսական խնդիրների լուծման համար։

Վերոնշյալ խնդիրների լուծման մեր կուսակցության առաջարկները ներկայացրել ենք ԱՀ նախագահ Ա. Հարությունյանին, ինչն ընդունվել է նրա կողմից։

Մենք պատրաստակամ ենք ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը, պաշտպանունակությունը, տնտեսական ապահովումն ու զարգացումը։

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031