Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկ է նոր ծրագրեր մշակել Արցախի տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Մարտ 13,2021 16:33

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին աշխատանքային խորհրդակցության է հրավիրել էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմին՝ նախարար Արմեն Թովմասյանի գլխավորությամբ՝ Արցախի տնտեսության վերակազմակերպման հարցը քննարկելու նպատակով:

«Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տնտեսական հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում տնտեսական կարողությունների վերագնահատում կատարել և նոր ծրագրեր մշակել տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ: Այդ համատեքստում նշանակալի արտոնություններ պետք է նախատեսենք բոլոր տնտեսվարողների համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տեղահանված անձանց տնտեսական գործունեությանն օժանդակելու ծրագրերին»,- նշել է հանրապետության նախագահը:

Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը պետք է նոր ծրագրեր առաջարկի ինչպես ողջ Արցախի, այնպես էլ առանձին գոտիների համար՝ զուգահեռ աշխատելով այդ ծրագրերի շահառուների՝ խոշոր տնտեսվարողների, գյուղացիների ու  անհատ ձեռնարկատերերի հետ:

ԱՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ հարցեր՝ կապված աշնանացանի վիճակի և գարնանացանի ընթացքի հետ:

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031