Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնակցելու ենք գերժամանակակից սուպեր ծրագրով, ՌԴ-ի հետ նոր ձեւաչափի համաձայնագրի առաջարկով»․ Ուրիխանյան

Մարտ 23,2021 17:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե իշխանությունն ընտրությունների կազմակերպման հարցում հանկարծ խաբի, կունենանք շատ մեծ ողբերգություն։ Բայց եթե չխաբի եւ ընտրություններ տեղի ունենան, ապա լիազորված եմ հայտարարել, որ «Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է սեփական ցուցակով եւ առանց որեւէ դաշինքի»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց անկախ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության հիմնադիր-ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

Նա նշեց, որ մասնակցելու են գերժամանակակից սուպեր ծրագրով, ՌԴ-ի հետ նոր ձեւաչափի դաշնակցային համաձայնագրի առաջարկով եւ «Այլանսի» վարչապետի թեկնածուով։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: