Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Մարտ 23,2021 23:13

Ռուսաստանի քննչական կոմիտեն պաշտոնապես քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի դուստրերը մեղադրվում են նրա սպանության մեջ, հաղորդում  ՏԱՍՍ-ը:

Աղջիկների դատապաշտպան Ալեքսեյ Պարշինը հայտնել է, որ աղջիկները ճանաչվել են տուժողներ, իսկ հայր Խաչատուրյանը մեղադրվում է աղջիկների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների մեջ:

«Մեզ համար այս գործը կարևոր է այնքանով, որ աղջիկները պաշտոնապես ճանաչվել են տուժող` դրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք հույս ունենք, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի»,- ասել է պաշտպանը:

Նրա խոսքով` այժմ կընթանա նախաքննություն, որը փաստեր կհավաքի հանցագործության վերաբերյալ: «Քննության ավարտից հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է նա:

Մյուս փաստաբանը` Ալեքսանդր Լիպցերը, նշել է, որ եթե հայր Խաչատուրյանի դեմ գործը մտնի դատարան, և վերջինս նրան մեղավոր ճանաչի, ապա կապացուցի, որ աղջիկները նրան սպանել են ինքնապաշտպանության համար:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031