Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Մարտ 30,2021 21:44

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի։

Մարզպետը պահանջել է վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար որպես հատուցում հրապարակային ներողություն խնդրել և պատճառված վնասի համար վճարել 1 դրամ։

Մարզպետը նման քայլի է գնացել, այն բանից հետո, երբ մարտի 7-ին Հրանտ Բագրատյանը տեղեկություն էր տարածել, որ Տավուշի սահմանամերձ Ազատամուտ համայնքի հատվածներում ադրբեջանցի զինվորները չափագրումներ են կատարում և շուտով այդ տարածքները հանձնելու են Ադրբեջանին։

Մարզպետը ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ նման անպատասխանատու հայտարարությունների պատճառով Տավուշում մի քանի միլիոն դոլարի ներդրում է կանգնեցվել։

Իսկ այսօր Տավուշի խոշորացված Հովք համայնքում տեղի ունեցած Կանաչ գյուղատնտեսություն կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայկ Չոբանյանը Բագրատյանի նման հայտարարությունը հիմարություն է որակել։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031