Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 12 տոննա սնունդ՝ շուրջ 100 կարիքավոր ընտանիքների. Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Արագածոտնի մարզին

Ապրիլ 16,2021 18:22

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ Էմիրաթական կարմիր մահիկ կազմակերպությունը Ռամադան ամսվա շրջանակներում սնունդ պարունակող արկղեր է տրամադրել ՀՀ Արագածոտնի մարզի շուրջ 100 կարիքավոր ընտանիքների։

Բարեգործական ծրագրի շրջանակներում Էմիրաթական կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունները Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կտրամադրեն ընդհանուր առմամբ ավելի քան 12 տոննա սնունդ:

ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը: Այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի եղբայրական և բարեկամ երկրներին աջակցելու մշտական ձգտումը՝ ընդգծելով հումանիտար աշխատանքի կարևորությունը, որն Էմիրությունների քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ ԱՄԷ իմաստուն ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր ժողովուրդներին, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուղղվածությունը, աշխարհագրական դիրքը, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությունը։

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև ԱՄԷ-ի 2021թ․ տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930