Լրահոս
Օրվա լրահոսը

Սպենդիարյանի արձանից բացի, տարբեր գույնի ներկերով գրառումներ են արվել նաև օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին

Ապրիլ 21,2021 17:49

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ ծառայության բաժնի պետի տեղակալ Վարդան Աթաբեկյանն այսօր տեղում ծանոթացել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի նկատմամբ կատարված իրավախախտմանը, քննարկել՝ առանց հուշարձանին վնաս հասցնելու և հնարավորինս արագ այն նախնական տեսքի բերելու տարբերակներ։

Շրջայցի ընթացքում արձանագրվեց, որ տարբեր գույնի ներկերով գրառումներ կային արված նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930