Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնիտորինգի կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերեվարված անձանց և նրանց հանձնել Հայաստանի իշխանությունների խնամքի ներքո». հանձնաժողովի հայտարարության մանրամասները

Ապրիլ 22,2021 12:55

«Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավախությունները Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 հայերի վերաբերյալ, Մոնիտորինգի կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերեվարված անձանց և նրանց հանձնել Հայաստանի իշխանությունների խնամքի ներքո»,- ամրագրված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարության մեջ:

Քիչ առաջ ավարտվեց Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի արդյունքում ընդունված հայտարարության մեջ հանձնաժողովը վստահեցնում է՝ հանձնաժողովը ուշադրությամբ հետևում է  Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողություններին, ինչպես նաև նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո ընթացող զարգացումներին:

Կոմիտեն վստահեցնում է՝ ազգային կառավարությունները վստահության մեխանիզմների ամրապնդման, հաշտեցման գործընթացի և բանակցությունների վերսկսման հարցում մեծ դերակատարություն ունեն:

Հայտարարությունում կարևորվում է նաև ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության և մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծման անհրաժեշտությունը:

Բարձրացվում է նաև մշակութային ժառանգության պահպանության հարցը, ինչպես նաև՝ Կոմիտեն երկու կողմերին կոչ է անում կառուցողական համագործակցություն սկսել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930