Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի չորս ներկայացուցիչ կգոտեմարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

Ապրիլ 27,2021 21:44

Լեհաստանում այսօր ավարտվում է գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը: Մարզիկները, նրանց թվում նաեւ Հայաստանի, մեդալները վիճարկում են Gi (կիմոնոյով) մրցաձեւում:

Նախնական փուլից հետո մեր նորաստեղծ հավաքականի չորս անդամներ առաջին անգամ հանդես գալով պաշտոնական այսպիսի բարձրակարգ մրցաշարում՝ բրոնզե մադալի համար գոտեմարտելու իրավունք են ստացել:

Նրանք են. մեր հավաքականի միակ կին մասնակիցը՝ 53 կգ քաշային Լիլիթ Դանիելյանը, 62 կգ քաշային Մայիս Ներսեսյանը , որն արդեն Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել  առանց կիմոնոյի մրցաձեւում, 66 կգ քաշային Ասլան Պողոսյանը եւ 84 կգ քաշային Խաչատուր Թամարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930