Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատրաստվում հերքել. կբողոքարկեմ դատարանի որոշումը». Արուսյակ Ջուլհակյան

Մայիս 03,2021 19:20

«Առաջին բանը, որ պատրաստվում եմ անել, բողոքարկելն է վերաքննիչ դատարանում։ Բնականաբար, համաձայն չեմ այդ վճռի հետ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը` անդրադառնալով վարչական դատարանի այսօրվա որոշմանն այն մասին, որ ինքը պետք է հերքի  նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հասցեին արած  հայտարարությունը եւ վճարի փոխհատուցում։

«Չեմ պատրաստվում հերքում տարածել արածս հայտարարությունների վերաբերյալ։ Ես հղում եմ արել Պավել Անդերսոնի հարցազրույցին, որում նա ասում է, թե որ պաշտոնյայից որքան կաշառք է ստացել` Հյուսիսային պողոտայում շահավետ պայմաններով կառուցապատում անելու համար։  Դրանք եղել են իր խոսքերը, ուստի ինձ համար հասկանալի չէ դատարանի դիրքորոշումը»,-հավելեց Արուսյակ Ջուլհակյանը։

Լուիզա Սուքիասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31