Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյան. «Լեւոն Տեր-Պետրոսյան, չդավաճանեցինք քեզ, բայց դու մեկ օրում ամեն ինչ փչացրիր, դավաճանեցիր իմ զոհված էրեխուն». «Հայկական ժամանակ»

Մայիս 07,2021 09:30

«Ես շոկի մեջ եմ, չեմ պատկերացնում՝ ոնց կարող էր առաջին նախագահը գնար այսպիսի քայլի եւ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ասեր՝ եկեք միանանք, Հայաստանը փրկենք». ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հայտարարությանը, որով նա Սերժ Սարգսյանին առաջարկում էր ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնություն դաշինքով՝ ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Վերջինս վիրավորված է այն փաստից, որ իր որդին եւ մյուսները, մասնակից լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, 2008-ին զոհվեցին հանուն Հայաստանի ազատագրման, սակայն Տեր-Պետրոսյանն այսօր ուզում է այդ նույն Հայաստանը փրկել նրանց հետ, ովքեր կանգնած էին այդ սպանությունների հետեւում:

«Ու պատկերացնո՞ւմ եք՝ դրան ի պատասխան՝ մերժեց ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը: Ումի՞ց էիր փրկում, ի՞նչ ես փրկում: Դու ոնց ես նայելու Մարտի 1-ի զոհերի ծնողների աչքերին, ի՞նչ ես ասելու: Ուրեմն ֆա՞րս էր էդ ամեն ինչը 2008 թվականին, դրանց դեմ պայքարը ֆա՞րս էր: Քո կողքին ենք եղել 10 տարի, Լեւոն Տեր-Պետրոսյան, չդավաճանեցինք քեզ, բայց դու մեկ օրում ամեն ինչ փչացրիր, դավաճանեցիր իմ զոհված էրեխուն»,- նկատեց նա:

Սարգիս Քլոյանը հիշում է, թե ինչպես էր նախկինում հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանը անվանում Քոչարյանին ու Սարգսյանին:

«Ուզում է միանալ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին անվանում էր ավազակապետ, գիտե՞ք՝ ինչ էր անվանում, ասում էր՝ վիշապի գլուխներ են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ է՝ ուզում ես միանաս, դառնաս երրորդ գլո՞ւխ, դու միանում ես, որ դառնաս ավազակապե՞տ: Դու քննադատում էիր, ասում էիր՝ սելջուկ-թուրքեր, լավ, ինչի՞ համար դու քեզ ստորացրեցիր, ինչի՞ համար դու քո պատիվը խայտառակեցիր: Սեյրան Սարոյանը կասեր՝ լավ, դու գրագետ մարդ, դու կրթված մարդ, նախագահ մարդ, դու ճանաչված մարդ, ինչի՞ դու քեզ խայտառակեցիր»,- հռետորական հարց է բարձրացնում Մարտի 1-ի զոհի հայրը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31