Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան․ «Առաջիկա ժամանակներում հետ ենք բերելու Շուշին, Ադրբեջանին պարտադրելու ենք դուրս գալ Գանձակից ու Նախիջեւանից՝ առանց կրակոցի»

Մայիս 07,2021 22:30

Այսօր Ազատության հրապարակում Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր ելույթում ասաց՝ վստահ ենք, որ մեր ձեւավորվելիք ազգ-բանակով առաջիկա ժամանակներում հետ ենք բերելու Շուշին։

Իր ելույթի սկզբում պարոն Սեֆիլյանն ասաց, որ Հայաստանում բարդ իրավիճակ  եւ  երեսուն տարիների ընթացքում մեզ կեղեքող համակարգը ճգնաժամի մեջ է․ «Այս թատրոնը, որ տեսնում ենք՝ Ազգային ժողովի չընտրությունների բեմականացումներով համակարգը փորձում է ինքն իրեն փրկել։  Այո, ընդունում ենք, որ մեր նման քաղաքական ուժի համար ստեղծված է շատ բարդ վիճակ, ընդունում ենք ,որ մենք տակավին մեր ժողովրդի հետ միասին չենք կարողանում մեր օրակարգը պարտադրել, բայց դա ընդամենը առայժմ։  Ես վստահ եմ, որ ուշ չէ այն օրը, որ  այս հրապարակը լեփ-լեցուն կլինի, այսօր ավելի շատ ենք, քան մարտի տասնվեցին, որ սկսել էինք»։

Նա ասաց, որ բեւեռը հանրապետության տարբեր քաղաքներում գրասենյակներ է բացում, հանդիպում համախոհների հետ։

«Ինչպես 92-94  թվականներին մենք ռազմի դաշտում կռիվ վարելուն զուգահեռ ստիպված էինք բանակ ստեղծել, այսօր էլ  ստիպված ենք քաղաքական Սարդարապատ կազմակերպելով, ինքնակազմակերպվելով՝ ձեւավորել ազգ-բանակ։  Ամեն մի գրասենյակը մեծ խթան է առաջացնելու՝ ձեւավորելու  մեր այն ազգ-բանակը, որն այս անգամ ծնելու է ազգային պետություն։ Այսօր չենք կարող չհիշել վաղը՝ մայիսի ութը,  երբ այսօր մեր սիրելի քաղաքը՝ Շուշին գերված  վիճակում է։

Վստահ ենք՝  մեր ձեւավորվելիք  ազգ-բանակով առաջիկա ժամանակներում ոչ  միայն հետ ենք բերելու Շուշին, նույնիսկ հետ ենք բերելու առանց մեծ ճիգեր թափելու, որովհետեւ   երբ ունենանք ազգային  պետություն,  ճիշտ քաղաքականության  դեպքում, մենք Ադրբեջանին պարտադրելու ենք, ինչպես նրանք մեզ պարտադրեցին առանց կրակոցի դուրս գալու բազմաթիվ շրջաններից, մենք ենք նրանց պարտադրելու  առանց ոչ մի կրակոցի ոչ միայն Շուշիից   դուրս գալ,  նույնիսկ Գանձակից ու Նախիջեւանից են դուրս գալու։ Կեցցե՛ մեր ապագա ազատագրվելիք Հայաստանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31