Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Մայիս 09,2021 11:14

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են հաղթանակով խաղաղություն պարտադրում ռազմատենչ ու վայրագ ցեղերին:

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով տարիներ առաջ ասել եմ և այսօր էլ նույնքան համոզված եմ՝ մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:

Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը: Լինենք արժանի բոլոր ժամանակներում կենաց-մահու պայքարը օտարի լծի տակ ապրելուն գերադասած և այդ պայքարում հաղթանակներ կռած մեր հերոսների հիշատակին, նաև արժանին մատուցենք այսօր հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպանության դիրքերում ամուր կանգնած մերօրյա հերոսներին:

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31