Լրահոս
Օրվա լրահոսը

Անդալուսիայի խորհրդարանում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Մայիս 11,2021 23:57

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Անդալուսիայի խորհրդարանում այսօրվանից բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։ Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի և Անդալուսիայի խորհրդարանի նախագահ Մարտա Բոսկետ Ասնարի մասնակցությամբ։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Անդալուսիայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարիա Էսպերանսա Օնյա Սևիյան, տարբեր քաղաքական խմբակցություններ ներկայացնող մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան և հայ համայնքի ներկայացուցիչները։ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը Անդալուսիայի խորհրդարանում ներկայացված է լինելու երկու շաբաթ։

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31