Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կարևոր է, որ մենք միասին հավատանք ու աշխատենք, որպեսզի նորից մոտեցնենք մեր Հայրենիքի աստեղային ժամը․ Արմեն Աշոտյան

Մայիս 16,2021 21:18

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

«Պատիվ ունեմ » դաշինքի կազմավորման միջոցառումը, ինչպես և կանխատեսում էի, շատ ռեզոնանսային էր:

Հանրային քննարկման դիապազոնը ֆանտաստիկ էր. Սերժ Սարգսյանի ելույթից մինչև կարգախոս, Արթուր Վանեցյանի ելույթից մինչև տարբերանշան, տնկվող ծառի տեսակից մինչև հուշագրի տեքստ:
Նման ուշադրությունը բնական էր, և անկեղծ խոստովանեմ, որ մենք լուծեցինք մի քանի կարևոր խնդիր՝

1. Կուսակցությունների ղեկավարների շուրթերով ազդարարեցինք մեր քաղաքական գնահատականները ինչպես անցյալի ու ներկայի, այնպես էլ ապագայի մասին:

2. Հուշագրի բովանդակությամբ ներկայացրեցինք թե՛ մեր սկզբուքներն ու արժեքները, թե՛ առկա իրավիճակի ախտորոշումը, թե՛ առաջարկվող լուծումները:

3. Անսպասելի, բայց պարզ ու մարդկային կարգախոսով ընգծեցինք արժանապատվության վերականգման, միասնական աշխատանքի և հայ ժողովրդի ապրելու հրամայականը:

4. Մենք ներկայացանք միաժամանակ փորձառու ու երիտասարդ, գիտակ և ակտիվ, ծանոթ ու երիտասարդ դեմքերով:

5. Մի առանձին թեմա էր մեր տարբերանշանը՝ հնգաթև աստղը: Ինչ ասես, որ ոչ չլսեցինք՝ էլ սովետական է, էլ հոկտեմբերիկական է, էլ սատանեական է: Երևի ոմանք այդ հարցում մոռացել էին ԱՄՆ կամ ԵՄ դրոշների աստղերը, Բեռլինում կարմիր աստղերով քոչարի պարող պապերին, դասը լավ պատասխանած իրենց ճստոների ձեռքերի վրա նկարվող աստղիկները, սուրբծննդյան աստղը կամ հայկական եկեղեցիների զարդաքանդակների աստղերը:

Յուրաքանչյուրն իր աստղն ունի:
Սակայն առավել կարևոր է, որ մենք միասին հավատանք ու աշխատենք, որպեսզի նորից մոտեցնենք մեր Հայրենիքի աստեղային ժամը:

Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31