Լրահոս
Օրվա լրահոսը

Կան մասնագիտություններ, որոնց համար բուհ է դիմել ընդամենը մեկ-երկու դիմորդ. «Հայկական ժամանակ»

Մայիս 20,2021 09:30

Բուհ դիմած ուսանողների քանակով պայմանավորված՝ 2021/2022 ուստարին որոշ բուհերի համար այնքան էլ բարեհաջող չի լինի. կան մասնագիտություններ, որոնց համար դիմել է ընդամենը մեկ-երկու դիմորդ:

Ըստ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի փոխանցած տվյալների՝ այս տարի ընդամենը 1-ական դիմորդ ունեն Հայ-ռուսական համալսարանի «լրագրություն» ֆակուլտետն ու Հյուսիսային համալսարանի «մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն» ֆակուլտետը:

2-ական դիմորդ է հայտագրվել Հյուսիսային համալսարանի «իրավագիտություն», «մասնագիտական մանկավարժություն, ռուսաց լեզու և գրականություն», «տնտեսագիտություն» մասնագիտությունների համար, ինչպես նաեւ Հայ-ռուսական համալսարանի «իրանագիտություն» մասնագիտության համար:

Հյուսիսային և Հայ-ռուսական համալսարանների վերոնշյալ մասնագիտություններից բացի՝ ամենից քիչ թվով դիմորդներ են հայտագրվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մասնագիտական մանկավարժության՝ թաեքվանդո, թենիս, մարզական պարեր, սուսերամարտ, հեծանվային սպորտ մասնագիտությունների համար (2-ական դիմորդ):

Այս տարի ընդամենը 2 դիմորդ ունի նաեւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստաբանության ֆակուլտետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31