Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակավոր կառավարությունը մեկ տարվա ընթացքում պետք է ընդունի նոր սահմանադրություն, կուսակցությունների մասին և ընտրական նոր օրենքները. ԺՀԿ

Մայիս 21,2021 20:30
petros makeyan

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիրները 1996թ-ից արել են հնարավորը Հայաստան պետությունն օրենքի երկիր դարձնելու համար, որտեղ կստեղծվեր մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություն և յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգար երկրի տեր և ժողովրդի անվտանգությունն անխոցելի կլիներ։

2018թ առերևույթ թվում էր, որ վերջապես դրան հասնելու հնարավորություն ստեղծվեց, ցավոք հույսերը չարդարացավ և շարունակվեց երկրի աղետալի ընթացքը, որին աջակցում են ոչ միայն նախկինները՝ իշխանությունը վերստին զավթելու ագրեսիվ մոլուցքով, այլև մնացած քաղաքական ուժերը՝ անգործությամբ ու անտարբերությամբ։

ԺՀԿ-ն պատերազմից հետո փորձեց քաղաքական դաշտում համախմբել երկրում ստեղծված վիճակով մտահոգ քաղաքական ուժերին և կանխել պետությունը կազմաքանդող աղետալի ընթացքը, որը շարունակվում է նույնիսկ արտաքին թշնամու ագրեսիվ ոտնձգությունների դեպքում։
ԺՀԿ-ն դիմում է գործող իշխանություններին՝ եկել է սթափվելու ժամանակը, պետք է հայտարարվի ռազմական դրություն, ինչի արդյունքում կհետաձգվի ԱԺ արտահերթ ընտրությունները, որով կկանխվի արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր քաղաքացիական արյունալի բախումները։ Միաժամանակ, իշխանությունները պետք է նախաձեռնեն ազգային համաձայնության ժամանակավոր անցումային արհեստավարժ կառավարություն ձևավորելու գործընթացը։

Ժամանակավոր կառավարությունը մեկ տարվա ընթացքում պետք է ընդունի նոր սահմանադրություն, կուսակցությունների մասին և ընտրական նոր օրենքները, որից հետո միայն անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31