Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը՝ Գյումրու «Ախթամար» խանութի մոտ տեղի ունեցած դանակահարության մասին

Հունիս 01,2021 15:26

Տեղեկացրել ենք, որ այսօր դանակահարություն էր տեղի ունեցել Գյումրիում։ Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել 2001 թվականին ծնված երիտասարդի` կրծքավանդակի ձախ կեսի կտրած֊ծակած վերքով։

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանն (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Գյումրի բժշկական կենտրոնից՝ ժամը 12․55-ին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած֊ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 2001 թվականի ծնված Գ․Խ-Ն։

Այս պահին կատարվում են քննչական-դատավարական անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով»։

ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածը, որը վերնագրված է «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», սահմանում է հետևյալ պատիժը․

1.Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Դատախազը նշեց, որ ըստ նախնական տվյալների, դեպքը տեղի է ունեցել ժամը 12․30-ի սահմաններում «Ախթամար» խանութի մոտակայքում։

Նշենք, որ «Ախթամար» խանութը գտնվում է Գյումրու Մանուշյան փողոցում, դանակահարված երիտասարդն էլ, ըստ մեր տեղեկությունների, այդ փողոցի բնակիչ է։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ երիտասարդին դրենավորել են, նրա վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930