Լրահոս
Օրվա լրահոսը

Վախեցեք Փաշինյանի խոստումներից, դրանք փլուզելու, աղետի հասցնելու ունակություն ունեն․ Էլինար Վարդանյան

Հունիս 06,2021 12:40 Share

Վախեցեք Փաշինյանի խոստումներից և հայտարարություններից։ Կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի ցանկացած խոստում վտանգավոր է այդ ոլորտի փլուզման հեռանկարով։ Նա քանդում, ավերում է այն ամենը, ինչի մասին որևէ խոսում է տալիս։

2018թ. օգոստոսին Փաշինյանը խրոխտ ձայնով հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ 2020թ. նոյեմբերին մենք արդեն կորցրել ենք Արցախի 75 տոկոսը։

2019թ. Փաշինյանը հայտարարում էր, որ մենք պետք է ունենանք տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակը, իսկ 2020թ. հուլիսին վերահաստատում էր, որ բանակը ամենամարտունակն է, այսօր մեր սահմանների պաշտպանությունը մնացել է հովիվների հույսին, հովիվն է դիմավորում ադրբեջանցիների առաջխաղացումը։

2021թ. մայիսի 3-ին նա կոշտ արձագանքեց առաջնագծի կահավորման վերաբերյալ հարցին, հայտարարելով, որ ինչ որ պետք է, անում են և ոչ-ոք չի կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է։ Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը առանց որևէ դիմադրության հատեցին մեր պետական սահմանը և մինչ օրս շարունակում են դիրքավորվել մեր տարածքում։

2019թ. հունիսի մեկին Փաշինյանն ասում էր. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրել և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում», պատերազմը ժամանակին չկանգնեցելու պատճառով զոհեց նրանցից 5000-ին։ Իսկ ազատ և երջանիկ Հայաստանը հասցվեց աղետի։

Այսօր արդեն Փաշինյանը նախընտրական խոստումների շրջանակներում հայտարարում է, որ բոլոր երեխաները մինչև 2025թ. կրթությունը պետք է սկսեն մսուրից, եթե պետք լինի կառուցելու է 400 մանկապարտեզ, մանկապարտեզաշինության և դպրոցաշինության համար եթե պետք լինի, արտաքին պարտք կվերցնի, ուսուցիչները ատեստավորման արդյունքներով կստանան 30-50 տոկոս բարձր աշխատավարձ, գիտության, գիտաշխատողների ֆինանսավորման, աշխատավարձային ֆոնդը մինչև 2025թ. կքառապատկի, կստեղծի ակադեմիական քաղաք, պրոֆեսիոնալ բանակ, և այլն, և այլն։

Սրանք Փաշինյանի հերթական ստերն են, որոնք երբևէ իրականություն չեն դառնալու։ Այնպես, ինչպես իրականություն դառնալու որևէ շանս չուներ և չունի նրա մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։

Վախեցեք Փաշինյանի խոստումներից, դրանք փլուզելու, աղետի հասցնելու ունակություն ունեն։

 

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930