Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար

Հունիս 08,2021 17:18

Ինչպե՞ս հաջողել բիզնեսում, ճիշտ կառավարել ու վերահսկել ծախսերը:

Արդեն 7 տարի Ակբա բանկն իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ՝ մասնակիցներին տրամադրելով ոչ միայն բիզնեսի կառավարման և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլ նաև՝ իր փորձը:

«Հիմնական նպատակը մեր գործընկերներին փորձի տրամադրումն է, նաև՝ միջազգային։ Մենք մեզ դիտարկում ենք ոչ միայն ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլ նաև լավ գործընկեր, որը պատրաստ է կիսվել իր գործընկերների հետ: Եթե հաճախորդը կարողանա արժեք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, դրանից շահում է տնտեսությունը, շահում ենք բոլորս: Մենք տարիներ շարունակ ներդրում ենք անում նման լուրջ ոլորտում ու գոհ ենք»,-նշում է Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է, որ անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպում փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ աջակցելով տեղական բիզնեսի զարգացմանը:

 Մանրամասն՝ տեսանյութում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930