Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն գործել, բոլոր նրանք հերթով հայտնվելու են բանտերում». Նիկոլ Փաշինյան

Հունիս 10,2021 22:30

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավն այսօր շարունակեց Լոռու մարզում: Մարզկենտրոն Վանաձորում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ  վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ ՀՀ բնակչության գոնե 63 տոկոսը կգնա ընտրության եւ իր ձայնը կտա հենց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:  Եվ ինչպես ինքն է ասում՝ Հայաստանում սահմանված թավշյա իշխանությունը կփոխարինեն պողպատե իշխանությամբ.

«Բայց ես չեմ ուզում, որ մենք ափսոսանքի զգացում ունենանք սիրո եւ համերաշխության, մեր մոտեցման թավշյա հեղափոխության վերաբերյալ: Որովհետեւ մենք ՀՀ-ում շատ շատերին տվել ենք հնարավորություն, շանս ժողովրդական Հայաստանում գտնել ժողովրդին ծառայելու ձեւը եւ միջոցները: Բայց, ցավոք, այսօր դեռ կան մարդիկ, որոնք փորձում են Հայաստանը դարձնել այնպիսի մի երկիր, որտեղ ոչ թե իշխանությունն է ծառայում ժողովրդին, այլ ժողովուրդը՝ իշխանությանը: Բայց իրենք էլ ասել են, որ Հայաստանում վերադարձ անցյալին չի լինելու: Եվ ես ասում եմ՝ վերադարձ անցյալին չի լինելու, վերադարձ անցյալի անցյալին չի լինելու, վերադարձ անցյալի անցյալին չի լինելու»:

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ կան ուժեր, որոնք փորձում են իրենց ազդեցությունն ունենալ ժողովրդի որոշման վրա, սակայն իրենք դա թույլ չեն տա. «Առաջին ընտրակեղծարարները երեկ արդեն ձերբակալվել են, եւ ես հույս ունեմ, որ կկալանավորվեն: Նրանք ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն գործել, բոլոր նրանք հերթով հայտնվելու են բանտերում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930