Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ն անցյալ շաբաթ գրանցել է 613 դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք

Հունիս 14,2021 11:19

Հունիսի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 613 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 199 հրդեհի, 2 փլուզման, 2 ուժեղ կարկուտի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 173 կենցաղային կանչ. տուժել է 104 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ:

Արձանագրվել է թունավորման 10 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930