Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Կես կատակ-կես լուրջ ասված՝ «Крым наш» արտահայտությունից հետո ես շարունակել եմ իմ խոսքը»․ Վանեցյան

Հունիս 15,2021 23:25

«Հայցում եմ բացառապես ՀՀ քաղաքացիների աջակցությունը, եւ որեւէ մեկից այլ աջակցություն չեմ ակնկալում։ Ինչ վերաբերում է կես կատակ-կես լուրջ ասված՝ «Крым наш» արտահայտությանը, ապա դրանից հետո ես շարունակել եմ իմ խոսքը»,-«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի եթերում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հետ  հարցազրույցը ոմանք մեկնաբանում են որպես Մոսկվայի աջակցությունը հայցելու քայլ։

Արթուր Վանեցյանը շարունակեց․ «Ասել եմ, որ Ղրիմի ժողովուրդը 95%-ից ավելի ձայներով քվեարկել է եւ դիրքորոշում արտահայտել՝ ՌԴ կազմ մտնելու հետ կապված։ Այսինքն, ինքնորոշվել են։ Այսինքն, ՌԴ-ն իրացրել է Ղրիմի ժողովրդի կամարտահայտության իրավունքը։ Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի, եւ մենք չենք կարող պահանջել, որպեսզի արցախյան հակամարտության հարցում ինքնորոշման իրավունքը լինի անշրջելի, իսկ Ղրիմի վերաբերյալ ասել, որ այդ իրավունքը չպետք է իրացվի։ ՀՀ 90%-ից ավելի մարդիկ ՌԴ-ից մշտապես օգնություն են ակնկալում, ասելով, որ ռուսը պետք է խառնվի, մեզ պաշտպանի։ Կապիտուլյանտն ասում է, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանները պետք է պահեն ռուսները։ Եթե ռուսներից պաշտպանություն եւ լավ վերաբերմունք ենք պահանջում, չենք մտածո՞ւմ, որ ռուսները եւս մեզանից լավ վերաբերմունք են ակնկալում»,-հարցադրում արեց Արթուր Վանեցյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930