Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա վարչատարածքային բաժանման ժամանակը չէ․ քննարկում Արցախի Ազգային ժողովում

Հուլիս 07,2021 14:12 Share

Հուլիսի 7-ին Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը:

Բարեփոխումների էությունն ու նպատակահարմարությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը:

Նախնական հայեցակարգի նախագիծը մշակվել է նախարարության կողմից: Այն վարչատարածքային բաժանման վերանայում է նախատեսում: Նախագծի հեղինակները համայնքների վերակազմավորման, օպտիմալացման անհրաժեշտություն են տեսնում:
Խոշորացման վերաբերյալ անպայման պիտի հաշվի առնվի բնակչության կարծիքը՝ խորհրդարանականները նման տեսակետ հնչեցրին: Նաև նշեցին, որ հիմա վարչատարածքային բաժանման ժամանակը չէ: Որոշվեց վերլուծել ընթացիկ իրավիճակն ու նախանշել զարգացման հեռանկարները:

Ըստ Սահմանադրության վարչատարածքային բարեփոխումները պիտի ավարտված լինեն մինչև 2021 թվականի մարտ ամիսը: Առկա իրողություններում առաջարկ հնչեցվեց այդ ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբեր: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց հավանությունը տվեցին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031