Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավն այն է, որ ՍԴ որոշումը մեծապես թելադրված է լինելու քաղաքական իրողություններով»․ Աննա Մկրտչյան

Հուլիս 17,2021 16:49

«Դիմումատուների փաստակազմը հերքող տվյալներ չներկայացվեցին։ Եթե փաստակազմը չի հերքվում, չեն բերվում այլ ապացույցներ, ապա փաստը համարվում է չվիճարկվող, հաստատված։ Սահմանադրական արդարադատությունն ավելի հեռուն է գնացել։ Օրենքով՝ եթե փաստակազմով հնարավոր չէ պարզել, թե արդյոք իրական արդյունքի վրա եղել է իրական ազդեցություն, թե ոչ, ապա դա արդեն բավարար է, որպեսզի ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվարեր»,- «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական նախաձեռնության կազմակերպած՝ «Հայաստանի քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, սահմանադրագետ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը։

«Կոպիտ ասած, եթե դիմումատուն հիմնավորում է հիմնավոր կասկածի փաստը, դա բավարար է՝ գործընթացը կասկածի տակ դնելու համար։ Խախտումների կազմակերպվածության, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ հակափաստարկներ չեն հնչել, թեւ կարծում եմ, որ ՍԴ-ն ունի որոշակի կաշկանդվածություն։ Իսկ ԿԸՀ-ն արեց այն, ինչ պետք է աներ՝ Նիկոլին դարձներ ընտրություններում հաղթող՝ անտեսելով բոլոր տեսակի խախտումները, իսկ ՍԴ-ն պետք է դակի ԿԸՀ-ի որոշումը։ Ցավն այն է, որ ՍԴ որոշումը մեծապես թելադրված է լինելու քաղաքական իրողություններով, բայց ապագայի համար համարվելու է իրավական նախադեպ՝ կործանարար հիմք, եւ բոլորը հղում են անելու դրան»,-հավելեց Աննա Մկրտչյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի Աննա, դուք վերջերս ե՞ք լուսնից իջել, թե ընթերցողներին եք այդպիսիք համարում: Հպանցիկ նայեք ձեր շրջապատի անցած ուղին ընտրությունների թեմայով: Ի միջիայլոց, ամոթի զգացողությունը նորմալ մարդկանց բնորոշող հատկանիշ է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031