Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը

Օգոստոս 04,2021 14:46

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը շնորհավորել է վարչապետին վերանշանակման կապակցությամբ։ Ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը իրազեկել է առաջիկա շաբաթներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 200 000 դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին: Պատվաստանյութը կուղարկվի Act-A նախաձեռնության շրջանակում և մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված:

Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահըև Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031