Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեծանիվ քշե՝ տրամդ պեցվե»․ երիտասարդության տոնը Կապանում. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 12,2021 20:30

Երիտասարդական մայրաքաղաք Կապանում երիտասարդության տոնին նվիրված միջոցառումները սկսվեցին հեծանվավազքով։ «Տեն կացեք, կյամըմ» խորագրով ոչ մրցույթային հեծանվավազքին 30 ավելի աղջիկներ ու տղաներ մասնակցեցին։

Մտահղացումը՝ «Զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպությանն էր, որը Կապանում հիմք է դրել հեծանվասպորտի զարգացմանը։ «Ձեզ չէ, որ պիտի ասենք հեծանիվի կարեւորության մասին, նրա օգտակարություն մասին, հեծանիվ վարելով առողջ ենք լինում նաեւ հոգեպես։ Ինչպես ասում են Կապանում՝ հեծանիվ քշե՝ տրամդ պեցվե։ Տարածեք ձեր փորձը, որ հաջորդ անգամ ավելի շատ հեծանվորդներ տեսնենք այս արահետում»,–ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Վերջում մասնակիցներից 6 հոգու պատահական ընտրությամբ տրվեցին խրախուսական նվերներ։

Կեսօրից հետո մարդաշատ էր Կապանի երկրագիտական թանգարանը։ Բաց դռների օր էր հայտարարվել, որից հետո «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ համատեղ թանգարանում անցկացվեց «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսը, որից հետո կազմակերպվեց քննարկում։ Այստեղ էլ մրցույթ–քննարկմանը ակտիվ մասնակցածներին նվիրեցին գրքի օրինակներից։

Երեկոյան քաղաքում տեղադրված տաղավարներում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, օրը կեզրափակվի «Առիթմիա» բենդ եւ Միշոյի ելույթով, ինչպես նաեւ բացօթյա դիսկոտեկով։

Երիտասարդական փառատոնի կազմակերպմանը աջակցել էին` ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Կապանի համայնքապետարանը։

Հիշեցնենք, որ 1999-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 12-ը հռչակեց որպես Երիտասարդության միջազգային օր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031