Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեսպանի քրոջ գործով վտարելու են իմ բազմանդամ ընտանիքին

Օգոստոս 14,2021 11:33

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի քույրը` Աղավնի Տոլմաջյանը աճուրդով ձեռք է բերել ՀՀ Կոտայքի մարզ Նոր Գեղի համայնք, Ցոլակ Ղազարյան փողոց 8 հասցեի բնակելի տունը ընդամենը 3.462.690 դրամով (որտեղ ապրում են ավելի քան 8 հոգի, այդ թվում 3 անչափահաս երեխա և ես`թոշակառու մայրը):

Եղվարդի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները խախտել են «Դատական ակտերի  հարկադիր կատարումն ապահովող ակտերի   ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ 18.05.2018 թվականին կազմել են հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին N q00817366-7/01 արձանագրությունը,  որից հետո 3 462 690 ՀՀ դրամով 25.05.2018 թվականին  վերոնշյալ հասցեի անշարժ գույքի նկատմամբ Աղավնի Տոլմաջյանի հետ Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի վավերացմամբ կնքել են անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիր:

ԴԱՀԿ- ի Կոտայքի  մարզային բաժնի  Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարող Վարդան Վարդանյանի կողմից 13.08.2020 թվականին  կայացվել է հարկադիր վտարելու մասին որոշումը, որտեղ նշված է. «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.08.2020 թվականին տրված կատարողական թերթի համաձայն պետք է` Սևակ  Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան  Խաչատրյանին և տողերիս հեղինակին` Սիրվարդ  Խաչատրյանին վտարել ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի, Ցոլակ Ղազարյան փողոցի 8 հասցեում գտնվող բնակելի տնից»: Սակայն ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 13.08.2020 թվականին չէր կարող ունենալ ապագայում, այսինքն դատարանի կողմից 11 օր անց՝ 24.08.2020 թվականին տրված կատարողական թերթը, ինչը նշանակում է, որ պատասխանողը վիճարկվող 13.08.2020 թվականին  կայացված հարկադիր վտարելու մասին որոշումը կայացրել է գոյություն չունեցող՝ 11 օր անց՝ 24.08.2020 թվականին տրված  կատարող-ական թերթի հիման վրա: Այսինքն, պատասխանողը որոշման կայացման պահին գոյություն չունեցող, 24 08.2020թ. տրված  կատարողական թերթի հիման վրա, կատարողական թերթից 11 օր առաջ՝ 13.08.2020 թվականին կայացրել է ակնհայտ ոչ իրավաչափ  հարկադիր վտարելու մասին որոշում:

Մենք շուրջ 3 տարի դատարաններում փորձում ենք ապացուցել, որ օրենքի խախտում է տեղի ունեցել, բայց ապարդյուն (ենթադրում ենք, որ գնորդը կապեր ունի վերևներում ու ամեն ինչ մտածված են արել), գնորդին այս ընթացքում խնդրել ենք վերադարձնել իր գումարը՝ ևս  1000-2000 դոլար ավել, բայց  նա  ինձնից` տարեց կնոջից պահանջում է 20.000 $  առձեռն գումար։ Այժմ անելանելի վիճակում ենք․ օգոստոսի 16- ին նորից կայացրել են վտարելու որոշում:

Խնդրում ենք լրատվամիջոցին թույլ չտալ այս անարդարությունը:

Սիրվարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԹՈՇԱԿԱՌՈՒ ՄԱՅՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031