Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի Ելփին գյուղում հայտնաբերված գորշ արջի առանձնյակն անկել է. FPWC թիմը պնդում է, որ կենդանու վրա կրակել են

Օգոստոս 14,2021 18:37

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) ֆեյսբուքյան գրառումը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ օրերս Վայոց ձորի Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է։

FPWC թիմը և գործընկեր կենդանաբույժները ջանք չեն խնայել կենդանուն փրկելու համար, իրականացրել են բոլոր հնարավոր միջոցառումները, սակայն արջի կյանքը փրկել չի հաջողվել։ Այժմ, ոստիկանության ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի ՀՎՀ ռեֆերենս լաբորատորիա, որտեղ կիրականացվեն հետագա գործողությունները։

Ընդգծենք, որ FPWC թիմը շարունակում է պնդել, որ կենդանին ունեցել է հրազենային վնասվածք, ինչը նշանակում է, որ նրա վրա կրակել են։
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու և մեզ սատարելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031