Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կոռուպցիա. կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում ՊՎԾ-ի հայտնաբերած չարաշահումները քննչականը «ջրել է». «Փաստինֆո»

Օգոստոս 20,2021 21:21

Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է. Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է։

Մեկ տարի առաջ՝ 2020 թվականին օգոստոսին պետական վերահսկողության ծառայությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան պաշտոնապես հաստատել էր, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում, որի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, չարաշահումներ են հայտնաբերվել։ «Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- 2020 թվականի օգոստոսի 26-ին հայտնել էին ՊՎԾ-ից։ Իսկ դատախազությունից տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ յուրացում, վատնում կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նկատենք, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը, որտեղ հայտնաբերվել էին չարաշահումները, գործում է վարչապետի աշխատակազմի անմիջական ենթակայության տակ, որի ղեկավարն այն ժամանակ Էդուարդ Աղաջանյանը, որին շատերն անվանում են «Դիջեյ Էդո»։ Բացի այդ՝ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի, տնօրենի լիազորությունները այդ պահի դրությամբ կատարել է Արուսյակ Մանավազյանը։

Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ։ Վերանորոգման գնումն էլ իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը, իսկ վերջինիս համար,ըստ շրջանառվող տեղեկությունների, այսպես ասած, երաշխավորել է Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Ասել է թե՝ կոռուպցիոն սկանդալում շոշափվում էին ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանց, այլ նաեւ ընտանիքի անդամների անուններն ու շահերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031