Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցությանը Ռուբեն Վարդանյանը որևէ կերպ չի սատարում. Արմինե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 01,2021 09:45

Դիլիջանում առաջին անգամ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված կին թեկնածու Արմինե Հովհաննիսյանն իր թիմակիցների հետ Դիլիջանում երեկ հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ:

Արմինե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է այն լուրին, որ Ռուբեն Վարդանյանն է սատարում «Ապրելու երկիր» կուսակցությանը, սակայն համայնքի ղեկավարի թեկնածուն վստահեցրել է, որ կուսակցությունը համագործակցում է «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ ծրագրերի շրջանակներում, սակայն Վարդանյանը չի սատարում կուսակցությանը․

«Ռուբեն Վարդանյանը հեղինակն է «Ապագա հայկականը» նախաձեռնության և օգոստոսի 2-ին նա կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին միանալ նախաձեռնությանը և «Ապրելու երկիր» կուսակցությունը ընդունեց փոխգործակցության առաջարկը: «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ կուսակցությունը համատեղ ծրագրեր է իրականացնում, սակայն կուսակցությանը Ռուբեն Վարդանյանը որևէ կերպ չի սատարում: Այն, որ Ռուբեն Վարդանյանը սատարում է ինձ՝ իր աշխատողին, դա ճիշտ է: 7 տարի ես աշխատել եմ Ռուբեն Վարդանյանի մոտ և հպարտությամբ եմ նշում, որ կարողացել եմ այնպիսի վստահություն ձեռք բերել, որ որպես անձ և աշխատող նա սատարում է ինձ»:

Ներկաներից մեկը հարց ուղեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամներին՝ ճշտելով, թե արդյոք համայնքի ընտրություններում հաղթելու դեպքում ուժը կոալիցիա կկազմի՞ այլ կուսակցության հետ, ինչին կուսակցության անդամ Սուրեն Մելիքյանը պատասխանեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ դառնալը եղել է այն պատճառով, որ իրենք ընտրություններին մասնակցելու այլ տարբերակ չեն ունեցել․

«Եթե մենք ունենայինք հնարավորություն ընտրություններին մասնակցել որպես անհատ՝ մենք ոչ մի կուսակցության անդամ չէինք լինի, սակայն այս օրերին կուսակցության անդամների հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ մենք ընտրվելու դեպքում ոչ մի կոալիցիա չենք կազմելու: Ես անձամբ իմ անունից կարող եմ ասել, որ չեմ կազմելու ոչ մի կուսակցության հետ կոալիցիա, քանի որ չեմ տեսնում այն կուսակցությունը կամ ուժը, որի հետ կարող եմ կոալիցիա կազմել: Իսկ եթե որևէ կուսակցություն ցանկություն կհայտնի մեզ միանալու և մեզ ձայն տալու՝ մեծ հաճույքով կընդունենք»:

Հանդիպման վերջում Արմինե Հովհանիսյանը ներկաներին հորդորեց անպայման մասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններին և վստահեցրեց, որ յուրաքանչյուրի ձայնը պաշտպանվելու է և որոշիչ է լինելու․

«Մենք բացառիկ հնարավորություն ունենք հոկտեմբերի 17-ին ընտրելու և դուք եք որոշելու Դիլիջան համայնքի ճակատագիրը: Ձեր ձայնը տվեք այն ուժին, որին վստահում եք և որի աշխատանքի արդյունքի ականատեսն եք տեսել դուք և որի ձեռքերում մեր բնօրրանը կծաղկի: Տվե՛ք, այդ հնարավորությունը ձեզ հետ կերտելու ապրելու Դիլիջանը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս ընտրություններում կմասնակցի Հայաստանի հինգ համայնքներում՝ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքում և Գյումրիում։ Ընդհանուր բոլոր համայնքների ավագանիների կազմում ընդգրկված են 100-ից ավելի թեկնածուներ։

Դիլիջանում ավագանու ընտրություններին մասնակցում է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Ապրելու երկիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» կուսակցությունները։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031