Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզմանատան պահակը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հրկիզել է իր մեքենան

Հոկտեմբեր 05,2021 18:02

Հոկտեմբերի 2-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում ստացվեց արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունից. Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում մեքենա է այրվում: Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց դեպքի վայր: Գերեզմանատան պահակը տարածքում էր:

Նա իրավապահներին հայտնեց, որ մոտ երկու ժամ առաջ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը, ապա ուշքի գալով նկատել է, որ այրվում է իր «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի մեքենան:

Ոստիկանների առաջին գործը եղավ պահակին տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման: Տեղազննություն, ականատես-վկաների փնտրտուք, օպերատիվ հարցումներ. մի խոսքով, այն ամենը, ինչ ձեռնարկվում է նման իրավիճակներում, Նաիրիի ոստիկանները փորձեցին: Իսկ առավոտյան քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ կատարվածն ընդամենը հանցագործության կեղծակերպում:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 3-ին Զովունու բնակիչ, 48-ամյա պահակը ոստիկանության Նաիրիի բաժնում խոստովանեց, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և անհամարժեք վիճակում` ինքն է հրկիզել մեքենան, իրեն ոչ ոք չի ծեծել և ինքը մարմնական որևէ վնասվածք չի ստացել:
Նախապատրաստվում են նյութեր, պահակի անհամարժեքության աստիճանն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031