Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հաագայի դատարանում ադրբեջանական կողմը որպես հակափաստարկ օգտագործեց նաև Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Հոկտեմբեր 15,2021 22:44

Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), անցկացված «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումների երկրորդ օրվա երկրորդ կեսին ՀՀ-ի միջնորդությունների հետ կապված իրենց հակափաստարկները ներկայացրին ադրբեջանական կողմի ներկայացուցիչները:

Հաագայի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամմադովը դատարանին փորձեց վստահեցնել՝ ՀՀ-ի նպատակը ոչ թե իրավունքների պաշտպանությունն է, այլ  դատարանն օգտագործել որպես հարթակ իր հավակնություններն Ադրբեջանի դեմ ներկայացնելու համար: Նա դատարանին հորդորեց մերժել ՀՀ-ի միջնորդությունը՝ պնդելով, որ այն համարժեք չէ գոյություն ունեցող իրավիճակին:

Ադրբեջանական կողմի փորձագետները մեկը մյուսի հետևից փորձեցին հակադրվել հայկական տեսակետը ներկայացնող պրոֆեսորների փաստարկներին:

Նրանք նշեցին, թե իբր իզուր է պրոֆեսոր Մըրֆին այդքան երկար ժամանակ ծախսում՝ վստահեցնելով, որ Ադրբեջանը վատ է վերաբերվում հայ ռազմագերիներին: Ըստ նրանց՝ իբր այդ անձինք իրականում կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ, և Ադրբեջանը նրանց դեմ դատավարություն է սկսել: Անգամ նշեցին, թե պատկերացնում եք՝ ինչքան հանցագործություններ կմնային չբացահայտված, եթե Ադրբեջանը նրանց վերադարձներ Հայաստանին: Անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն օգտագործեցին՝ հավաստելու, թե դեկտեմբերի 13-ին գերեվարված անձինք իբրև թե իրականում զինված գործողություններ էին կազմակերպել, հանցավոր խումբ էր, որը հատել էր Ադրբեջանի սահմանը:

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները փորձեցին հավաստիացնել, թե պատժել են բոլոր այն անձանց, որոնք դրսևորել են վատ վերաբերմունք հայ զինվորների նկատմամբ:

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչներից մեկն էլ փորձեց որպես հակափաստարկ ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ու նշեց. «Տարօրինակ է, որ Հայաստանը խոսում է անօրինականությունների մասին այն դեպքում, երբ հենց ինքը՝ Հայաստանը, վատ է վերաբերվում իր ազգի ներկայացուցիչներին՝ օգտագործելով նրանց քաղաքական շախմատ խաղալով»: Նա այս առիթով մեջբերեց Նիկոլ Փաշինյանի՝ Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արված այս հայտարարությունը. «Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»:

Այնուհետև եզրափակեց. «Այնուամենայնիվ, որևէ տարօրինակ բան չկա. երկու երկրների միջև նման պայմանավորվածության կարող է լինել: Ադրբեջանն ունի իրավունք Հայաստանի հետ համաձայնության գալ, կամ բարի կամք դրսևորել, նա ինքնիշխան պետություն է, բայց նաև որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի իր քրեական օրենսդրությունն իրացնելու և իրավական պատասխանատվության ենթարկելու այն անձանց, որոնք հանցագործներ են: Եվ այս ճանապարհով էլ գնում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031