Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում COVID-19-ի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանի մոտ հերթեր են

Հոկտեմբեր 23,2021 21:27

Ինչպես տեղյակ ենք, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով այսուհետ աշխատող քաղաքացիները, որոնք պատվաստված չեն եւ չունեն փաստարկված հակացուցումներ,  պետք է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:

Մինչ այս որոշումը Վանաձորում պատվաստող քաղաքացիների թիվն այդքան էլ մեծ չէր, սակայն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեծացավ պատվաստողների թիվը:

Վանաձորի Հայքի հրապարակում գործող COVID-19-ի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանի մոտ հերթերի ու կուտակումների կարելի է հանդիպել օրվա գրեթե ցանկացած ժամի:

Տիկին Մարինեն, որ եկել էր պատվաստվելու, մեզ հետ զրույցում նշեց, որ վստահ է, որ սա միակ ճիշտ տարբերակն է. «Եթե պատվաստանյութը կա ու մասնագետները խորհուրդ են տալիս, էլ վախենալու բան չկա: Առողջության հետ խաղալ պետք չէ»:

Փոխարենը, պատվաստվողներից մի քանիսն էլ նշեցին, որ ստիպված են այս որոշմանը եկել, քանի որ այլ տարբերակ չեն տեսնում. «Այդքան գումար որտեղի՞ց, որ կարողանանք ամեն 14 օրը մեկ թեստ հանձնենք: Այդքան էլ կողմ չեմ պատվաստվելուն, բայց ֆինանսապես էլ ի վիճակի չեմ»:

Վանաձորում հերթերի կարելի է հանդիպել ոչ միայն կայանի մոտ, այլ նաեւ այն լաբորատորիաներում, որտեղ կարելի է հանձնել ՊՇՌ թեստ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031