Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսի հնչակյանները «անընդունելի են համարում» Ալեն Սիմոնյանի դեմ բողոքի ակտը

Հոկտեմբեր 26,2021 12:28

Կիպրոսի Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան անունով կ’ողջունենք` Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ՝ Տիար Ալեն Սիմոնեանի պետական այցը Կիպրոս և միեւնոյն ատեն անընդունելի կը համարենք, կարգ մը անձանց կողմէ անոր այցի դէմ բողոքի ակտը` համայն կիպրահայութեան անունով ներկայացնելու միտումը:

Մենք կը կարեւորենք Հայաստան-Կիպրոս կապերու աւելի ամրապնդումն ու խորացումը և տարակուսելի կը գտնենք` Հայաստանի ներքին քաղաքական տարակարծութիւնները՝ Հայաստանի և հայութեան բարեկամ երկրի մը հանրութեան սեփականութիւնը դարձնելու ճիգը, որ միայն կը վնասէ Հայաստանի Հանրապետութեան միջազգային վարկին և հեղինակութեան:

Անգամ մը եւս կ’ուզենք շեշտել, որ Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական ժամանակահատուածին, օրուայ գլխաւոր հրամայականը միասնականութիւնը և համախմբուածութիւնն է:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան
Կիպրոսի Շրջանի Վարիչ Մարմին
Նիկոսիա, Հոկտեմբեր 25, 2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031