Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն հայտարարել է հանրահավաք անցկացնելու մասին․ «Ալիք մեդիա»

Հոկտեմբեր 31,2021 15:54

«Ալիք մեդիա» – «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ, ընդդիմության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան հայտարարել է, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում հանրահավաք կանցկացնեն։

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ ընտրությունները երկրում, ըստ էության, չեղյալ են հայտարարվել, և իրենք առաջիկայում հանրությանը կհայտարերեն իրենց ծրագրերի մասին։

«Այսօր երեկոյան ժամը 7-ին սպասում ենք ձեզ Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մոտ, որպեսզի խոսենք մեր անելիքների մասին, և ոչ ոք չպետք է կարծի, որ կեղծված և բռնի ընտրությունները կայացել են, առավել ևս` Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակով։ Ծեծկռտուքը երեկ ոչ միայն չէր ավարտվել, այլև պատերազմ է սկսվել», – հայտարարել է Մելիան։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները հաղթել են բոլոր մունիցիպալիտետներում, բացի Ծալենջիխայից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031