Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյանը՝ Նազելի Բաղդասարյանի մարզպետ նշանակվելու մասին

Նոյեմբեր 04,2021 19:20

Շիրակի հրաժարական տված  մարզպետ Հովհաննես Հարությունյանն, այսօր անդրադառնալով  մարզպետի պաշտոնում ոչ թե տղամարդու, այլ կնոջ՝ տվյալ դեպքում Նազելի Բաղդասարյանին նշանակելու մասին, ասաց․ «Կին մարզպետ ունենալու մասին, կասեմ՝ ում մասին, որ մենք խոսում ենք, ունի բավականաչափ գիտելիքներ և քաղաքական կամք, և  նաև կառավարչական հմտություններ, որ կկարողանա պետական կառավարման համակարգում՝ մարզպետարանում, մարզպետի պաշտոնը իրացնել լիարժեք։ Եվ ես կարծում եմ, որ դրանից պիտի շահի և՛ պետական կառավարման համակարգը, և՛ Շիրակի մարզը»։

Նա  նաև համոզմունք հայտնեց, թե այն անձը, որը համաձայնում է պատասխանատու այդ պաշտոնը զբաղեցնել, գիտակցում է պաշտոնի ծանրությունը, բեռը և պատկերացնելով ու իր մեջ կամք տեսնելով է՝ որոշում կայացնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930