Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն հայտնել է ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին

Նոյեմբեր 04,2021 23:20

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտնել է, որ թեև Ռուսաստանի հետ ունեցած մի շարք  հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ, այնուամենայնիվ Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կապ է պահպանում այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Սիրիան Լիբիան և Ղարաբաղը: Այնուամենայնիվ ըստ նրա՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են «կառուցողական երկխոսությունը»:

Որպես տարաձայնություններից մեկի օրինակ, նա մատնանշել է Ղրիմի հարցը, որի կցումը Ռուսաստանին՝ Թուրքիան համարում է «անեքսիա»:

Ուշագրավ է, որ Չավուշօղլուն նաև անդրադարձել է Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որը լուրջ ճգնաժամ է առաջացրել  թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքերով, Թուրքիան ու ԱՄՆ-ն համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի S-400-ների գործարքի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներով:

Աղբյուր`   Ermenihaber.am/Anadolu

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930