Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի համայնքապետի կալանավորումը նրա պաշտպանը իշխանության կողմից հետապնդում է որակում

Նոյեմբեր 11,2021 16:07 Share

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին (լուսանկարում) մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացվել:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատավոր Գևորգ Պողոսյանը Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ի մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը) առաջադրված մեղադրանքի հիմքով։

News.am-ի հետ զրույցում Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը տեղեկացրել է, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր հայտնվել է համայնքային հողում, որի մասին Բերդ համայնքի ղեկավարը տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին: 2020 թվականին Մանուչարյանի դեմ հարուցվել է վարչական վարույթ, սակայն պատերազմի հետևանքով այն կասեցվել է և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են, սակայն վարույթն իրականացնող մարմինը Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը՝ մեկ ամիս ժամկետով կալանավորել է վերջինիս:

Ըստ պաշտպանի՝ քննչական կոմիտեն Բերդ համայնքի ղեկավարին քրեական պատասխանատվության ենթարկելու անհագ ցանկություն է ունեցել, և քննություն է կատարել Հարություն Մանուչարյանի պաշտոնավարման ընթացքում նրա գործունեությանն առնչվող բոլոր ոլորտներում։

Թամրազյանը նշել է, որ համայնքապետին կալանավորել են այն հիմնավորմամբ, թե Հարություն Մանուչարյանը 2018 թվականի հունվար ամսից իմացել է, որ իր որդին ապօրինի կառուցապատում է իրականացնում, բայց դրա վերաբերյալ դատարանին ոչ մի ապացույց չի տրամադրել։

Պաշտպանի խոսքով՝ Բերդ համայնքի ղեկավարին կալանավորելը իշխանությունների կողմից կիրառված պատիժ է, քանի որ Մանուչարյանը 2020 հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին չի հարել։

Թամրազյանը առաջին ատյանի որոշում է բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930