Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեթինգը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը սպասարկող նպատակ է, և մենք այդ ուղղությամբ կոնկրետ աշխատում ենք». Քրիստինե Գրիգորյան

Նոյեմբեր 11,2021 17:54 Share

«Դատական իշխանության բարեվարքության գնահատումը ոմանք ասում են վեթինգ, ոմանք՝ բարեվարքություն: Այո, վեթինգը համաձայնագիրը սպասարկող նպատակ է, և մենք այդ ուղղությամբ կոնկրետ աշխատում ենք»,- «ԵՄ–Հայաստան համապարփակ համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ վեթինգը վստահաբար մտնում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ, քանի որ դատական իշխանության անկախության ապահովման նպատակը հենց նույն իրավունքի գերակայության կարևոր նպատակն է սպասարկում, որն արձանագրված է նաև համաձայնագրով: Միանշանակ, դատական համակարգի թե՛ անկախությունը, թե՛ պրոֆեսիոնալիզմը, արդյունավետությունը ու բարեվարքությունը համաձայնագրով ծածկվող նպատակներ են:

Քրիստինե Գրիգորյանը հայտնեց՝ 2019-ին ներդրվել է դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմ: Դատական օրենսգրքում մեծ փոփոխություններ են մշակվել, քննարկվել Վենետիկի հանձնաժողովում, ԵՄ գործընկերների, փորձագետների հետ: Փաթեթը գործողության մեջ է: Խոսքը գործող դատավորների գույքային ստուգմանն էր վերաբերում և նոր թեկնածուների: Ընդ որում, չի վերաբերվում միայն դատավորներին, այլ նաև դատախազներին, քննիչներին նրանց արդեն ամբողջական բարեվարքության ստուգմանը, որն իրականացվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ կոնկրետ մշակված մեթոդաբանությամբ:

Քրիստինե Գրիգորյանը նաև ասաց՝ համաձայնագրում արծարծված է նաև դատական համակարգի արդյունավետության խնդիրը ու պարզաբանեց. «Բոլորս գիտենք՝ տարիներով դատական գործերով չենք ստանում վերջնական դատական ակտ, լուծում: Դատական անարդյունավետության դրսևորում են կուտակումները նաև: Այս հարցի լուծման առաջին ձևը դատավորների թվի ավելացումն է: Մյուսը ոչ դատական աշխատակազմի՝ դատավորների օգնականների, քարտուղարների թվի ավելացումն է: Լուծման ճանապարհ են ընթացակարգային փոփոխությունները: Որոշ հայցապահանջների դեպքում սահմանում ենք միայն գրավոր ընթացակարգ: Սա խնայում է ժամանակ: Սահմանում ենք պարտադիր վերադասության կարգով քննարկում, այսինքն՝ զսպում ենք որոշ գործերի՝ դատարան գնալը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930