Լրահոս
Օրվա լրահոսը

Խայտառակ, անամոթ սուտ է, թե Փաշինյանն անում է Տեր-Պետրոսյանի ուզածը․ Լևոն Զուրաբյան. Factor.am

Նոյեմբեր 11,2021 23:03

Factor TV-ի հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ

-Ակնհայտ է, չէ՞, Հայաստանն Ադրբեջանի ինչ պահանջ էլ կատարի՝ տա միջանցք, իրենց ցանկացած անկլավները, դա վերջը չի լինելու։ Այսինքն՝ Ադրբեջանի պահանջների կատարումը բերելու է նոր պահանջների։

-Սա ամենավտանգավոր թեզերից մեկն է։ Եթե կնքվում է խաղաղության պայմանագիր, դա դառնում է լուրջ հանգրվան, որից հետո իրավիճակը խաղաղվում է, և արդեն տևական ժամկետ է։ Հանկարծ իմ պատասխանը չընկալվի այնպես, որ ես կոչ եմ անում ամեն գնով հասնել նման խաղաղության։ Դուք ասեցիք՝ միջանցք, անկլավներ․․․ Ես, օրինակ, համարում եմ, որ նման գին ոչ ոք իրավունք չունի վճարել խաղաղության համար, և նման բան չպիտի արվի։ Բայց այն թեզը, որ եթե գնացիր զիջումների, կնքեցիր պայմանագիր, դրանից հետո ավելի է ախորժակները բացվելու, աբսուրդ է։ Դավիթ Բաբայանը՝ Արցախի արտգործնախարարը, հնչեցրեց մի պնդում, որ սխալ էր «Լավրովի պլան» ընդունելը, որովհետև ընթացքն ապացուցեց, որ ինչքան շատ են ստանում ադրբեջանցիները, այնքան շատ է բացվում իրենց ախորժակը և ավելի շատ են պահանջում։ Այդ մարդիկ տարրական բան չեն հասկանում, որ Ադրբեջանի ախորժակը ոչ թե իրենց ստացածից է բացվել, լրիվ այլ պատճառով, որովհետև իրենք ջախջախել են հայկական բանակը՝ իրենք այսօր հզոր են, Հայաստանը՝ թույլ։ Քոչարյանի և Փաշինյանի ճամբարից մի թեզ են նետում, որ սա Տեր-Պետրոսյանի ուզածն էր, Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ Տեր-Պետրոսյանն էր ուզում, տեսեք՝ գնում է խաղաղության Թուրքիայի, Ադրբեջանի հետ, ի վերջո՝ դա չէ՞ր ուզածը Տեր-Պետրոսյանի։ Սա խայտառակ սուտ է, որ շրջանառվում է։

-Անգամ այդ քննադատությունը հնչեցնողները «նեոհհշականներ» են անվանում այս իշխանությանը։

-Այդ մարդիկ զբաղված են անամոթ ստախոսությամբ, որովհետև դա չէր Տեր-Պետրոսյանի ուզածը, այլ արժանապատիվ խաղաղությունն էր՝ պահպանելով Ղարաբաղը, պահպանելով զարգացման հեռանկարները։ Եթե գնայինք խաղաղ պլանով, կունենայինք ամբողջական Ղարաբաղ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930