Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կանանց հավաքականը պարտության է մատնել Խորվաթիայի ընտրանուն

Նոյեմբեր 13,2021 12:55

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Սլովենիայում մեկնարկած Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում առանց առաջատար Էլինա Դանիելյանի 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ:

Հաղթանակ տոնել են առաջին եւ երրորդ  խաղատախտակների առջեւ հանդես եկած Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը երկրորդ խաղատախտակի առջեւ ոչ-ոքի է արել, իսկ մեր չորրորդ շախմատիստը՝ Սիրանուշ Ղուկասյանը, պարտություն է կրել:

Երկրորդ տուրում մեր աղջիկների մրցակիցը Բելգիայի թիմն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930