Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Նոյեմբեր 24,2021 21:12

Կապան համայնքի նորընտիր ավագանու 27 մանդատից 19 մանդատ կունենա «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, իսկ 8 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրողների 70,68 տոկոսը քվեարկել է «Շանթ դաշինքի», 29,31 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։

Հիշեցնենք, որ ավագանու համամասնական ընտրությունները կայացել են նոյեմբերի 14-ին։ Կառավարող ուժի ցուցակը գլխավորում էր Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, իսկ «Շանթ դաշինքինը»՝ Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը։

Թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողով երկու կուսակցությունից էլ ինքնաբացարկի դիմումներ են ստացել։ Ավագանու մանդատից հրաժարվել են «Քաղաքացիական պայմանագրից»՝ պատգամավոր Դավիթ Դանիելյանը եւ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը։

«Շանթ դաշինք»-ից մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել 11 հոգի, այդ թվում համայնքի ղեկավարի տեղակալներ Մեսրոպ Արզումանյանն ու Մարատ Հարությունյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930