Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի աշխատակազմի՝ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի կազմակերպելու Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները

Դեկտեմբեր 03,2021 17:15

ԱՐՄԵՆՊՐԵՍ. ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում մեքենայի վթարի վերաբերյալ՝ նշելով, որ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու նպատակով։

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցումների տեղեկացնում ենք, որ նախօրեին Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում վթարված մեքենան ամրագրված է վարչապետի աշխատակազմում։ Վթարված մեքենայում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյանը և փորձագետ Արմեն Անդրիասյանը, որոնք գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու համար։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած Հովհաննես Պողոսյանը Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի անդամ է։

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունից և շահարկումներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է վարչության պարզաբանման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031