Լրահոս
Օրվա լրահոսը

Կտրելով պարսպի փշալարերը մուտք են գործել «Գրանդ Քենդի»-ի տարածք, աշխատակցի հանդեպ բռնություն գործադրելու սպառնալիքով դրամարկղից վերցրել 15 000 000 դրամի գումար

Դեկտեմբեր 23,2021 18:36

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ինքնաշեն եղանակով պատրաստված աստիճանով և տեխնիկական միջոցների կիրառմամբ բարձրացել են Երևան քաղաքի Մասիս փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասի պարսպի վրա և կտրելով այնտեղ առկա փշալարերը, ապօրինի մուտք են գործել նշված արտադրամասի տարածք, մտել մասնաշենք և մետաղյա լինգի գործադրմամբ ընկերության աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից վերցրել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000.000 ՀՀ դրամի գումար և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 1 հատ հարթաշուրթ, 1 հատ մետաղյա լինգ, 1 հատ ինքնաշեն աստիճան և պոլիէթիլենային տոպրակով խաղաքարտեր: Նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն:

Առգրավվել են ընկերության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031